vardan_harutyunyan

Ռիթմ, ինքնատիպ իմպրովիզացիաներ, տրամադրությանը ներդաշնակվող ելևէջներ - բոլորովին այլ էներգետիկա է ստեղծում ջազը, հայկական ջազը, որն արդեն 75 տարիների կենսագրություն ունի: Անցած տարիների ընթացքում ջազային երաժշտությունը մեզանում ևս ձևավորեց նոր արժեքներ, մշակութային ազատության նոր սահմաններ՝ դրա հետ մեկտեղ պահպանելով ստեղծագործ մտքի ազգային բնութագիրը: Հատկանշական է, որ հայկական ջազի պատմությունը նոր որակներ դրսևորեց հատկապես 60-ական թվականներին, երբ Հայաստանի կյանքում աշխույժ գործընթացներ էին տեղի ունենում: Դա կենսական ռիթմ էր, որը զարգացումներ էր պահանջում: Հենց 60-ականներին էլ սկիզբ առավ Հայաստանի գազի տնտեսության պատմությունը, որն իր ճանապարհին վերելքի, անկման և կայուն զարգացման հիշարժան տարիներ է թողել:

Այդ պատմության մեջ առանձնահատուկ հետք են թողել նաև անհատներ, որոնց նվիրումի ու անձնուրաց աշխատանքի շնորհիվ ստեղծվել ու կայացել է մի ամբողջ համակարգ, ձևավորվել են բազմաթիվ գեղեցիկ ավանդույթներ, որոնք այսօր «Գազպրոմ Արմենիա» մենեջերների թիմը պատվախնդրորեն շարունակում ու զարգացնում է:

Ներկայումս մենք ամրագրել ենք հեռանկարի զարգացման առաջնահերթությունները և այն կորպորատիվ արժեքները, որոնք հնարավորություն են ստեղծում կառուցել ապագայի մեր ծրագրերը: Մենք իսկապես հավակնում ենք առաջատար դիրք ապահովել տարածաշրջանային նշանակության էներգետիկ շուկաներում և հավատում ենք մեր հաջողություններին, քանի որ ունենք համարձակ ծրագրեր իրականացնելու կամք և թիմային աշխատանքի ներուժ:

Իմ համոզմամբ, ջազային երաժշտության ուժեղ և մնայուն գործերը անհատական ստեղծագործության արդյունք լինելով հանդերձ` կայանում ու կյանք են ստանում զգացմունքների ամբողջականության և խմբային կատարողականության շնորհիվ:

Շնորհավորում եմ բոլորիս նշանակալից տարեդարձի առթիվ, շնորհավորում եմ հայկական ջազի բոլոր սերունդների երաժիշտներին, որոնցից շատերը լեգենդ են մեզանում, և ցանկանում եմ ստեղծագործական ակնառու հաջողություններ՝ ջազային թեժ ռիթմերով զուգորդված:

 

Վարդան Հարությունյան

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ - Գլխավոր տնօրեն

 

 

 

gazprom

Բնական գազի մուտքը Հայաստան

1960 թվականի փետրվարի 12-ին Երևանի կենտրոնական հրապարակում հանդիսավորությամբ վառվեց բնական գազի առաջին ջահը:

Գազիֆիկացիան՝ ազգային մակարդակի սոցիալական ծրագիր

Լայնածավալ գազիֆիկացման արդյունքում այսօր Հայաստանում բնական գազ է օգտագործում 591 բնակավայր: Գազիֆիկացման 95 տոկոս ցուցանիշով մեր երկիրն առաջատարներից է աշխարհում:

Տարբեր գնահատականներով Հայաստանն այսօր առաջատար դիրք է գրավում նաև աշխարհի այն երկրների շարքում, որոնք բնական գազն օգտագործում են որպես շարժիչային վառելիք: Այն ոչ միայն շահավետ է բենզինի օգտագործման համեմատ, այլ նաև բնապահպանական  խնդիր է լուծում՝ էականորեն կրճատելով վնասակար նյութերի արտանետումները մթնոլորտ:

 

 

 

Գազատրանսպորտային համակարգի ընդլայնում

Իրան-Հայաստան գազատար

Իժեներական ժամանակակից լուծումներով կառուցված Իրան-Հայաստան գազատարը հնարավորություն է ընձեռում ընդլայնել բնական գազի մատակարարման ռեսուրսային բազան՝ ապահովելով երկրորդ մուտքային գիծ Հայաստանի Հանրապետության համար:

Շուրջ 190 կմ ընդհանուր երկարությամբ նոր գազատարի կառուցման աշխատանքներն իրականացվել են բնակլիմայական բարդ պայմաններում, առանձին հատվածներ՝ ծովի մակերևույթից շուրջ 3000 մետր բարձրության վրա:

 

 

 

 

 

Գազաէներգետիկ ծրագրեր

Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտ և արդիականացում

«Հրազդան- 5»-ը նորագույն տեխնոլոգիական լուծումներով եզակի կառույց է ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի գազաէներգետիկ ոլորտում: Այստեղ կիրառվում է էլեկտրաէներգիայի արտադրության նոր եղանակ` համակցելով շոգետուրբինային և գազատուրբինային տեխնոլոգիաները:

Էներգաբլոկի շահագործումը մասնակցություն է ապահովում էլեկտրաէներգիայի արտադրության ներքին շուկայում և հնարավորություն ստեղծում ծրագրեր մշակել արտահանման շուկաների ուղղությամբ:

 

Էներգետիկ անվտանգություն

Ընկերության կողմից կատարված լայնածավալ աշխատանքի և իրականացված ներդրումային ծրագրերի արդյունքում հանրապետության էներգետիկ անվտանգությունն այսօր հասել է բավական բարձր մակարդակի: Ունենալով երկու գազատար` երկրի հյուսիսից և հարավից, ինչպես նաև գազի ստորգետնյա պահեստավորման հզորություններ, Հայաստանը չի զիջում տարածաշրջանի սեփական էներգետիկ պաշարներ ունեցող երկրներին:

 

Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայան

Էներգետիկ անվտանգության ապահովման համատեքստում «Գազպրոմ Արմենիան» ընկերությունը այսօր լուծում է մեկ այլ կարևոր խնդիր՝ Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի շահագործման նախագծային ցուցանիշների վերականգնումը: Այս ռազմավարական նշանակության օբյեկտն ապահովում է հանրապետության գազամատակարարման հուսալիությունը: Վերակառուցման և արդիականացման ծրագրի փուլային իրականացման արդյունքում այն նախատեսում է տարեց տարի բարձրացնել պահեստարան-կայանի տարողունակությունը:

 

gazprom

Ժամանակակից տեխնոլոգիաներ

«Գազպրոմ Արմենիան»-ն իրականացնում է նպատակաուղղված քաղաքականություն՝ շարժվելով ժամանակին համընթաց, գազի փոխադրման և բաշխման համակարգերում ներդնելով նորագույն տեխնոլոգիաներ և սարքավորումներ, ինչը նպաստում է գազի հաշվառման համարկարգի կատարելագործմանը և համակարգի ընդհանուր հուսալիության բարձրացմանը: Հանրապետության գազափոխադրման համակարգում փուլային կարգով գործարկվում է SCADA համակարգը, որը թույլ է տալիս կենտրոնացված կարգով վերահսկել և կառավարել մայրուղային գազատարներով բնական գազի փոխադրման հոսքերը:

 

 

 

 

 

 

Անվտանգության համակարգեր

Գազամատակարարման անվտանգության ապահովման և սպասարկման որակի բարձրացման առումով կարևորագույն ծրագիր է գազասպառողների բնակարաններում ու տներում անվտանգության համակարգերի տեղադրումը: Հայաստանը դարձել է առաջին երկիրը ԱՊՀ-ում, որտեղ իրականացվում է անվտանգության սարքերի համատարած տեղադրում` գազի սարքերի օգտագործման ժամանակ մարդկային գործոնը բացառելու և տեխնածին աղետներից խուսափելու նպատակով:

 

Ֆինանսատնտեսական գործունեություն

«Գազպրոմ Արմենիա»-ն Հայաստանի խոշորագույն ընկերություններից է և տարիներ շարունակ առաջատար դիրքեր է զբաղեցնում հանրապետության խոշոր հարկատուների ցանկում: Յուրաքանչյուր օր ՀՀ պետբյուջե է վճարվում ավելի քան 100 մլն դրամ:

Ընկերությունը մշտապես մեծ պատասխանատվությամբ է մոտենում ֆինանսատնտեսական գործունեության թափանցիկության ապահովման պահանջներին: Ընկերությանը աուդիտորական ծառայություններն են մատուցում միջազգային հեղինակավոր ընկերություններ, միջազգային ֆինանսական ինստիտուտների և խոշորագույն բանկերի հետ երկարաժամկետ ու գործընկերային ն հարաբերությունները բարձրացել են որակապես նոր մակարդակի և հաստատում են վստահությունը «Գազպրոմ Արմենիա» ընկերության նկատմամբ:

 

 

 

«Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիր

Ոչ պրոֆիլային գործունեություն

Միջազգային բարձրակարգ հյուրանոցային չափանիշներին համապատասխան վերակառուցվել և «Մարիոթ» ընկերության կառավարմանն է հանձնվել Ծակաձորում գտնվող նախկին «Ադիգազ» հանգստյան տունը:

«Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիրում ներկայացված են են հանգստի կազմակերպման բարձրակարգ պայմաններ և ծառայությունների լայն փաթեթ: Որպես լեռնադահուկային հանգստավայր, այն առանձնահատուկ է «Մարիոթ» հյուրանոցային ցանցի ձմեռային զբոսաշրջության առաջարկներում:

Կարճատև գործունեության ընթացքում «Ծաղկաձոր Մարիոթ» -ն արդեն հասցրել է բարձր վարկանիշ ապահովել «Մարիոթ» համակարգի սպասարկման ոլորտում:

 

 

Սոցիալական պատասխանատվություն

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունն ունի լայնածավալ սոցիալական փաթեթ` ինչպես ներկորպորատիվ, այնպես էլ արտակորպորատիվ ուղղվածության: